33782 դիտում
20:14 06-10-2014
Ավտովթար Երևանում. «Շանթ» հեռուստաընկերության դերասանը հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 29 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ 59-ամյա Գագիկ Մաճկալյանի վարած «Հյունդայի» մակնիշի 21 ՏՕ 163 համարանիշի եւ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 67-ամյա Վոլոդյա Խաչատրյանի վարած «Մազդա» մակնիշի 34 VՏ 874 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով «Մազդայի» ուղեւոր, Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 37-ամյա Տիգրան Մնացականյանը մարմնական վնասվածքներով դիմել է «ԱրթՄեդ» բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով բժշկական կենտրոն դիմած Տ.
Մնացականյանն աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես դերասան:
Նախնական տվյալներով MAZDA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 300.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 40.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
21689 դիտում
12:27 08-02-2014
«Ոսկու աշխարհ» շուկայի դիմաց վթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության դերասանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ