1418 դիտում
11:16 07-10-2014
ՀԵՀ Վայոց ձորի կենտրոնի դասընթացների մասնակիցների ձեռքի աշխատանքները ներկայացվեցին Արենու գինու փառատոնում
Հոկտեմբերի 5-ին Արենու գինու փառատոնին առանձին տաղավարով ներկայացան նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի անցկացրած բատիկայի և պլաստիկ կավի դասընթացների մասնակից երիտասարդները։
Իրականացվեց բատիկայի իրերի և կավից պատրաստված աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Փառատոնի այցելուները հետաքրքրված էին տաղավարով, և երիտասարդները կարողացան ոչ միայն ցուցադրել, այլև վաճառել իրենց ձեռքի աշխատանքները։
ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնն ավանդույթ է դարձրել մարզի տարբեր համայնքների երիտասարդների համար արհեստների ուսուցանումը, դասընթացների կազմակերպումը, ինչը հետագայում կօգնի նրանց աշխատանք գտնելու և գումար վաստակելու հարցում։
Կազմակերպված դասընթացները բավականին արդյունավետ են։ Մասնավորապես, բատիկայի դասընթացի մասնակիցների աշխատանքները ցուցադրվել են Իրանում, համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչները 2014թ. վերջիններիս բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են տվել։
ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի նման ծրագրերի շնորհիվ շատ երիտասարդներ այսօր կարողանում են աշխատանք գտնել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1250 դիտում
13:45 31-01-2014
Վայոց Ձորի երիտասարդների ձեռքի աշխատանքները կզարդարեն համաշխարհային պարային օլիմպիադան
2357 դիտում
14:38 13-10-2016
Հայկական լավագույն գինիները՝ «Կովկաս գինու փառատոնում»
4636 դիտում
18:20 03-10-2017
Հայաստան են այցելել գինու խոշոր գնորդներ. գինու արտահանման նոր հնարավորություններ են բացվում
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
844 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում