211652_close_icon

Australian Open-ի մրցանակային ֆոնդը կկազմի 34,3 մլն դոլար

views-count1306 դիտում article-date 11:11 07-10-2014
2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային ֆոնդը ավելացվել է 10 %-ով և կկազմի 34,3 մլն դոլար, տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Առաջնության հաղթողը 3 մլն դոլար կստանա: Բացի այդ 2015 թվականի «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարի կազմակերպիչները հյայտնել են, որ իսպանացի Ռաֆաել Նադալը հունվարի 14-ին Մարգարետ Արենա կորտում բարեգործական միջոցառում կանցկացնի: Australian Open-ը կկայանա 2015 թվականի հունվարի 19-ից մինչև թետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում:

Նմանատիպ նյութեր