211652_close_icon
views-count1098 դիտում article-date 14:00 07-10-2014

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային մատակարարել մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ. Նովակ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային մատակարարել մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչն այդ երկրին անհրաժեշտ է աշնանային-ձմեռային ժամանակաշրջանը հաջողությամբ հաղթահարելու համար: Այս մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նա մանրամասնել է, որ «Գազպրոմը» ուկրաինական «Նավթոգազին» պատրաստ է մատակարարել նվազագույն ծավալի գազ. 5 միլիարդ խորանարդ մետրը՝ takе-or-pay (վերցրու կամ վճարիր) համակարգով և նույնչափ գազ՝ կանխավճարային համակարգով: Նովակի խոսքերով՝ սեպտեմբերի 26-ին ՌԴ-ի, ԵՄ-ի ու Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների ժամանակ քննարկվել է մինչև ընթացիկ տարեվերջ Ուկրաինայի գազային պարտքի մարման գրաֆիկի հստակեցման հարցը. «Ներկայումս Եվրահանձնաժողովը պատրաստ է երաշխավորել 3.1 միլիարդ դոլարի պարտավորության մարումը, մենք քննարկել ենք համապատասխան գրաֆիկը»:

Նմանատիպ նյութեր