211652_close_icon
views-count1184 դիտում article-date 17:54 07-10-2014

Ֆինլանդիայում հետաքննում են երկրի պատմության մեջ առաջին ահաբեկչության մասին գործը

Ֆինլանդիայում Հետաքննությունների կենտրոնական բյուրոն երկրի պատմության մեջ առաջին անգամ սկսել է հետաքննել ահաբեկչության մասին գործը: Այս մասին հայտնում է Yle-ն:  Ընդգծվում է, որ ձերբակալվել է երեք մարդ, որոնց մեղադրում են ահաբեկչական բնույթի հանցանք գործելու մեջ: Նրանց ձերբակալել են Հելսինկիում: Բացի այդ, ոստիկանությունն իրականացրել է մի շարք խուզարկություններ:  Իրավապահները, սակայն, չեն հայտնել, թե արդյոք մեղադրյալները կապվա՞ծ են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման հետ, թե՞ ոչ:

Նմանատիպ նյութեր