19961 դիտում
23:30 07-10-2014
Կոտայքի մարզում ГАЗ 31 10-ը բախվել է կայանված բեռնատարին. բժիշկները 3 վիրավորների վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:00-ի սահամաններում Աբովյանի Շատպօգնության կայանից ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենք հիվանդանոց են տեղափոխել 3 հոգու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցներն ու Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել են, որ ժամը 19:50-ի սահմաններում Երևան –Սևան ավտոանապարհի 19-րդ կմ հատվածում Աբովյան քաղաք մտնող կամրջի մոտ բախվել են 38-ամյա Արգամ Մկրտչյանի վարած ГАЗ 31 10 մակնիշի 15 ՏՏ 255 համարանիշի և 38-ամյա Գեորգի Գրիգորյանի վարած ГАЗ 52 մակնիշի 19 ՏԼ 947 համարանիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԻն փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր ГАЗ 31 10-ը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտուց, դադարեցրել գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, որից հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Պարզվել է նաև, որ հիվանդանոց է տեղափոխվել ГАЗ 3110-ի վարորդ Ա. Մկրտչյանը, ում վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ նրա ուղևորներ` 46-ամյա Կարինե և 62-ամյա Սիրեկան Մկրտչյանները , ովքեր տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, գտնվում են ծանր վիճակում:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է ГАЗ 31 10-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս, բախվել է կայանված բեռնատարին:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+