211652_close_icon
views-count2950 դիտում article-date 09:11 08-10-2014

Լարված իրավիճակ է ստեղծվել Հրայր Թովմասյանի և Վիկտոր Բիյագովի շուրջ. ՉԻ

«ԱԺ-ում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովի շուրջ: Բանն այն է, որ այս մարդիկ ԱԺ-ում գրեթե չեն լինում, նրանք անընդհատ շրջագայում են: Պատգամավորների փոխարեն հենց իրենք են մեկնում աշխատանքային տարբեր հանդիպումների՝ փորձելով ԱԺ-ից մի անձնական օգուտ գոնե ստանալ»,- գրում է «ՉԻ»-ն և հավելում. «Բանն այն է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ինքնաթիռով թռչելուց ֆոբիա ունի և հենց այդ պատճառով էլ չի կարողանում մեկնել արտերկիր: Եթե շատ կարևոր միջոցառում է և պարտադիր է ԱԺ նախագահի ներկայությունը և նրա բացակայությունը դիվանագիտական էթիկայի խախտում կարող է համարվել,վերջինս իր փոխարեն ուղարկում է Հերմինե Նաղդալյանին կամ Էդուարդ Շարմազանովին: Այս իրավիճակում շահող են դուրս գալիս Թովմասյանն ու Բիյագովը, նրանց «դամարը» մտած՝ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր