211652_close_icon
views-count1610 դիտում article-date 10:10 08-10-2014

Հեղինե Բիշարյանի եղբոր որդին՝ ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնո՞ւմ. Ժողովուրդ

«ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբոր որդին՝ Արսեն Եղոյանը, իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա մրցելու է գործող գյուղապետ դաշնակցական Սեյրան Փիլոսյանի հետ»,- գրում է «Ժողովուրդ»-ը: Երեկ թերթը զրուցել է Արսեն Եղոյանի հետ, և պարզել, որ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Եղոյանը նոր է Հայաստան վերադարձել: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ՕԵԿ-ական հորաքո՞ւյրն է ստիպել, որ առաջադրի իր թեկնածությունն ու ընտրվելուց հետո ՕԵԿ-ին անդամագրվի, նա պատասխանեց. «Ինքը ինձ առաջադրվելու մասով չի ստիպել: Հիմա՝ չէ: Բացի այս՝ չեմ ուզում խորանալ կուսակցությունների մեջ, Հետագայում հնարավոր է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր