1862 դիտում
11:30 08-10-2014
Դատապարտյալ Արտակ Հակոբյանը նամակ-խնդրագիր է ուղարկել՝ Հովհաննես Մանուկյանի և մի շարք պատգամավորների հետ հանդիպում ունենալու համար
«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով ներկա պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ցանկանում է անձամբ հանդիպում ունենալ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես
Մանուկյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Գևորգյանի, Գրիշա Մարգարյանի, Արամ Մանուկյանի, Ռուբիկ Հակոբյանի, Միքայել Մելքումյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի, Նաիրա Զոհրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, ՆաիրաԿարապետյանի, Էդմոն Մարուքյանի, Մարգարիտա Եսայանի հետ:
Դատապարտյալը ցանկանում է ԴՀ ՔԿՀ-ում անձամբ հանդիպում ունենալ նշված ղեկավար մարմինների հետ՝ նրանց տեղեկացնելու իր դեմ կատարվող անօրինականությունների, պատվերով թշնամության մասին: Դատապարտյալ Արտակ Հակոբյանը նաև նշված մարդկանց նամակ-խնդրագիր է ուղարկել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամանակահատվածում հանդիպում ունենա նրանց հետ:
Հակոբյանը համոզված է, որ ՔԿ ծառայության աշխատակիցները, սուտ տեղեկություններ փոխանցելով համապատասխան պաշտոնյաներին, չեն խոչընդոտի նրանց այցը ԴՀ-ում: Արդարադատության որոշ ՔԿՀ ծառայողներ միշտ վարկաբեկում են դատապարտյալներին` դրանով ցանկանալով արդարանալ. նրանց
շահերից չի բխում այն, որ դատապարտյալը կարող է ավելի խելացի լինել կամ տիրապետել իրավաբանությանը ավելի լավ, քան
իրենք.......:
Նմանատիպ նյութեր
2700 դիտում
12:01 02-10-2014
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին
3052 դիտում
20:35 20-02-2014
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը հրաժարվեց արդարադատության հացից և ջրից
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
739 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը