11383 դիտում
18:51 08-10-2014
Ինչո՞ւ են ԱԺ որոշ պատգամավորներ երթևեկում կեղտոտ ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը դեռ ամիսներ առաջ Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել էր, որ եթե մայրաքաղաքում ՃՈ աշխատակիցները կհանդիպեն այնպիսի տրանսպորտային միջոցներ, որոնք կլինեն կեղտոտ վիճակում, անպայման այդ վարորդին ենթարկել վարչական պատասխանատվության` տրանսպորտային միջոցը 'կեղտոտ' վարելու համար:
Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որում երևում է, թե ինչպիսի “մաքուր” վիճակում է գտնվում Mitsubishi Pajero մակնիշի 122 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակուց էլ բացակայում էր տեխզնման կտրոնը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
29624 դիտում
19:28 16-12-2014
Ինչո՞ւ որոշ պատգամավորներ կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9210 դիտում
15:58 01-06-2014
Երեխաներն Ազգային ժողովի բակում ավելի լավ էին նայվում , քան մեր որոշ «վայ պատգամավորներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ