211652_close_icon
views-count1770 դիտում article-date 17:53 09-10-2014

ՀՀ գյուղնախարարությունը զգուշացնում է

Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 941-Ն որոշման՝ 1239,1տոննա գարու, 18,8 տոննա եգիպտացորենի, 126,9 տոննա առվույտի և 44,5 տոննա կորնգանիսերմացուները հատկացվել են մարզպետարաններին՝ 2014 թվականի աշնանըհողօգտագործողներին անվճար տրամադրելու և 2015 թվականի գարնանը ցանք կատարելունպատակով։ Հատկացվող սերմացուները զտված, ախտահանված և պարկավորված վիճակումհանրապետություն են ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից։ Հաշվի առնելով սերմացուների ախտահանված լինելու փաստը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ վերջիններս նախատեսված են միայն ցանք կատարելուհամար, և դրանց օգտագործումն անասնակերի կամ այլ նպատակներով խստիվ արգելվում է։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր