211652_close_icon
views-count1124 դիտում article-date 09:26 26-03-2014

Գյուղնախարարությունը մտադիր է բողոքարկել ցորենի էլիտար սերմացուի վերաբերյալ դատարանի վճիռները․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի այն վճիռները, որոնցով ֆերմերները կազատվեն 2011 թվականին ստացած ցորենի էլիտար սերմացուի դիմաց վճարելու պատասխանատվությունից։ Մի քանի շաբաթ առաջ Արարատի և Արմավիրի մարզի 4 ֆերմերներ, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի դեմ հանդես գալով հակընդդեմ հայցով, շահել են դատը՝ այդպիսով ազատվելով 2011 թվականին ստացած էլիտար սերմացուի դիմաց սահմանված վճարից։ Վարդենիսի 76 ֆերմեր նույնպես հանդես են եկել հակընդդեմ հայցով և սպասում են դատարանի վճռին։ «Հժ»-ի գրավոր հարցին, թե նախարարությունը պատրա՞ստ է հաշտվել իրողության հետ, թե՞ բողոքարկելու է հօգուտ ֆերմերների կայացրած վճիռները, գյուղնախարարությունից պատասխանել են, որ նման մեկ վճռի կապակցությամբ գյուղնախարարությունը հանդես է եկել վերաքննիչ բողոքով։ Մեր հարցին բոլո՞ր նման դեպքերով է գյուղնախարարությունը վերաքննիչ դիմելու, նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը պատասխանել է. «Փաստն այն է, որ վերաքննիչ բողոք արդեն եղել է»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր