1408 դիտում
16:57 10-10-2014
«Անավարտ երկխոսություն». ճանաչված օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը հանդես կգա ստեղծագործական երեկոյով
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ճանաչված օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանի «Անավարտ երկխոսություն» խորագրով ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և Վրաստանի օպերային թատրոնների մեներգիչները:
Մեծանուն արտիստուհին իր հարազատ թատրոնի բեմում կներկայանա ինքնատիպ ստեղծագործական երեկոյով. կթերթվեն Հայաստանի օպերային թատրոնի ութսունամյա հարուստ պատմության էջերը:
Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թ. Թբիլիսիում: Մասնագիտական կրթություն ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում: 1962 թվականից, որպես մեներգչուհի հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Արժանացել է Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստի կոչումներին: Էլվիրա Ուզունյանը նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում: Վերջին տարիներին արտիստուհին բնակվում է ԱՄՆ-ում:
Տասնամյակներ շարունակ Է. Ուզունյանը մենահամերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, հանդես է եկել հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ակտիվորեն համագործակցել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կոմպոզիտորների հետ` դառնալով նրանց ստեղծագործությունների առաջին կատարողը:
Նմանատիպ նյութեր
2771 դիտում
18:33 28-08-2019
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին
6109 դիտում
14:03 03-08-2018
Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3422 դիտում
23:31 24-05-2019
Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան
Այս բաժնից
652 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
748 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
601 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում