6163 դիտում
14:03 03-08-2018
Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով մեծ հաջողությամբ հանդես է եկել Չիլիում՝ երկրի մայրաքաղաքի Teatro Municipal de Santiago հեղինակավոր օպերային թատրոնում: Իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա»-ն օպերային թատրոնում է ներկայացվել բոլորովին նոր և թարմ բեմադրությամբ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում արդեն երկու տասնամյակ գործունեություն ծավալող առաջատար օպերային երգչուհին դեռևս միակ հայն է, ով հանդես է եկել Չիլիում:
«Չիլի եմ մեկնել սեփական նախաձեռնությամբ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանից խորհուրդ հարցրի, թե ինչ կարող եմ անել, որպեսզի հանդես գամ այլ երկրներում, լսելի դառնամ ավելի մեծ շրջանակների: Օրբելյանը խորհուրդ տվեց Մոսկվայում լսումների մասնակցել: Այդ լսումներին գալու էին 10-12 երկրների թատրոնների տնօրեններ, մասնակցելու էին օպերային երգիչներ ամբողջ աշխարհից: Լսումներից հետո ստացա հրավեր՝ Չիլիում մասնակցելու «Տոսկա»-ի նոր բեմադրությանը»,-նշում է Լիլիթ Սողոմոնյանը:
Օպերային երգչուհին փաստում է՝ Չիլիում հավաքվել էին տարբեր ազգերի ներկայացուցիչ արտիստներ: Արտիստը բացառիկ ջերմ վերաբերմունքի է արժանացել թե՛ թատրոնի ղեկավարության և թե՛ հանդիսատեսի կողմից: Փաստում է՝ Չիլիում անցկացրած 40 օրվա ընթացքում հանդես է եկել 3 ներկայացմամբ և բոլորն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճում. ընդ որում, Teatro Municipal de Santiago հասարակ դահլիճ չէ, այստեղ ժամանակին հանդես են եկել բազում մեծ աստղեր, ինչպես, օրինակ, Պավարոտին, Դոմինգոն և այլք:
Օպերային երգչուհու ելույթներից հետո հանդիսատեսն իր հիացմունքն է արտահայտել հայ երգչուհուն՝ Տոսկայի դերերգի հրաշալի մեկնաբանության համար:
Օպերային թատրոնի առաջատար մեներգչուհին փաստում է՝ նրա ելույթը շատ խորհրդանշական էր, քանի որ, թերևս, ինքը միակ երգչուհին է, որ Հայաստանում առանց փորձի հանդես է եկել Տոսկայի դերերգով:
«Տոսկայի դերերգը շատ հոգեհարազատ է ինձ՝ թե՛ զգացողությունների, թե՛ կերպարի տեսանկյունից: Պուչինիի «Տոսկա»-ն իմ ամենասիրելի օպերան է»,-հավելում է Լիլիթ Սողոմոնյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3307 դիտում
20:20 03-07-2019
20 տարի բեմում. օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը՝ անցած ճանապարհի և անելիքների մասին
1456 դիտում
16:57 10-10-2014
«Անավարտ երկխոսություն». ճանաչված օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը հանդես կգա ստեղծագործական երեկոյով
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր