10077 դիտում
10:01 11-10-2014
Երևանում վարչության պետը վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 41-ամյա Արման Հովհաննիսյանը Հովսեփ Էմին փողոցում՝ «Միկա» բենզալցակայանի հետնամասում, իր վարած Mercedes մակնիշի 37 AA 333 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի Թեղենիկ գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Ումրոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում՝ որպես վարչության պետ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+