ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության հիման վրա. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ խորհդարանի հանձնաժողովներին հաշվետվության ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է բոլոր դրվագներն առանձին քնննության առարկա դարձնել:
Հիշեցնենք, որ ՎՊ բացահայտումները վերաբերում են նախկին կառավարության գործունեությանը, երբ վարչապետն ԱՄՆ-ում ՀՀ ներկայիս դեսպան Տիգրան Սարգսյանն էր»,-գրում է թերթը:
ՙՄանրամասները՝ թերթի այսօրվա համարում: