1045 դիտում
11:13 11-10-2014
Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն և ռազմաբազա չեն տեղակայվելու
Հյուսիսատլանտյան դաշինքի կապերի վարչության ղեկավար Ուիլյամ Լահյուն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի հայտարարությանը և հայտնել, որ դաշինքը չի պատրաստվում Վրաստանում ուսումնամարզական կենտրոն և ռազմաբազա տեղակայել:
«Հարցը, ոը ներկա պահին քննարկվում է, վերաբերում է գործընկերների ուսումնական կենտրոնին: ՆԱՏՕ-ն Վրաստանի պաշտպանության նախարարությանը նշված կենտրոնը հարմարավետ դարձնելու հարցով է օգնելու: Այն պատկանում է Վրաստանի ՊՆ-ին և ստեղծվում է մեր խորհրդատուների խմբի օգնությամբ»,-ընդգծել է Լահյուն:
Նշենք, որ նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ Վրաստանում կառուցվելու է ՆԱՏՕ-ի պատրաստման կենտրոն և այդ առաջարկը Վրաստանի կառավարությունն արդեն ուղարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբ:
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
15:39 31-08-2014
ՆԱՏՕ-ն մտադիր է Արևելյան Եվրոպայում ևս 5 ռազմաբազա ստեղծել
6504 դիտում
14:42 15-07-2017
Թուրքիան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել նաև Քոնյայում ՆԱՏՕ- ի ռազմաբազա
Այս բաժնից
856 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
967 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի