211652_close_icon
views-count1161 դիտում article-date 10:01 13-10-2014

Թուրքիայում լրտեսության մեջ մեղադրվող գերմանացի լրագրողներ են ձերբակալվել

Թուրքիայի իրավապահները Դիարբեքիրում ձերբակալել են գերմանացի 3 ֆոտոլրագրողների, տեղեկացնում է Spiegel պարբերականը: Բիերն Կիցմանը, Կրիս Գրոդոցկին և Ռուբեն Նոյգեբաուերն ազատ լրագրողներն են և լուսաբանում էին քրդերի բողոքի ցույցերը, որոնք ուղղված են թուրքական կառավարության դեմ՝ կապված Սիրիայի Քոբանի քաղաքի արյունալի իրադարձությունների հետ: Գերմանացի լրագրողների հետ ձերբակալվել են նաև նրանց 2 գործընկերները, ովքեր այլ երկրի քաղաքացիներ են: Բոլոր ֆոտոլրագրողները մեղադրվում են այլ պետության օգտին լրտեսելու մեջ: Նրանց ձերբակալման մասին իրազեկվել են Գերմանիայի ԱԳՆ-ն և Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը:

Նմանատիպ նյութեր