1349 դիտում
11:00 14-10-2014
Ի՞նչ ակնկալել «գործողությունների հանրահավաքից». 168 ժամ
«Երեկ հայտնի է դարձել, որ ոչ իշխանական ուժերի եռյակ/քառյակի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այդ հանրահավաքն անվանել է «գործողությունների հանրահավաք»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
«Չնայած գործողությունները հայտնի չեն, սակայն հայտնի է այդ գործողությունների նպատակը. Հայաստանում ձևավորել իշխանություն, որը վայելելու է հասարակության վստահությունը և կարող է լուծել Հայաստանի առջև դրված խնդիրները:
Իրականում ոչ իշխանական ուժերի գործողությունների ծրագիրը դժվար չէ գաղտնազերծել. ընտրությունների միջոցով իշխանության գալու այլընտրանքը բռնի իշխանափոխությունն է: Դրան հասնելու համար ընդդիմությունը պետք է այն աստիճան ապակայունացնի իրավիճակը, որ իշխանությունը, կորցնելով վերահսկողությունը հանրային կյանքի կազմակերպման վրա, ստիպված լինի հրաժարական ներկայացնել:
Լևոն Զուրաբյանը համոզված է, որ իշխանությունները չեն առաջնորդվի «խելագարության կանխավարկածով» և առանց որևէ դիմադրության և ինքնակամ հրաժարական կտան՝ իշխանությունը հանձնելով ժողովրդի վստահությունը վայելող և Հայաստանի առջև կանգնած խնդիրները լուծելու ունակ եռյակին:
Դրա համար, ինչպես նախորդ հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունը կարող էր «ողջամիտ» առաջարկներ ներկայացնել: Սակայն անցած երեք օրերին, գոնե հրապարակային հարթությունում, իշխանությունը ոչ իշխանական ուժերին ոչ ողջամիտ, ոչ էլ անհեթեթ որևէ առաջարկ, կարծես, չի արել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1238 դիտում
08:14 04-12-2014
Հանրահավաքից հետո անելիք չկա՞. 168 ժամ
1614 դիտում
18:35 12-11-2020
Ֆոտոշարք՝ երթ–հանրահավաքից.168.am
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»