211652_close_icon
views-count1238 դիտում article-date 08:14 04-12-2014

Հանրահավաքից հետո անելիք չկա՞. 168 ժամ

«168 Ժամ» թերթը գրում է, որ Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին համակարգային և ամբողջական իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագրի մասին: Սակայն այդ հանրահավաքից հետո եռյակի ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, մատնվել են քաղաքական անգործության, քանի որ հայտնի չէ, թե ինչպես են նրանք հասնելու իրենց կողմից հռչակված նպատակի իրականացմանը: Մասնավորապես՝ ԲՀԿ-ականներն ասում են, որ պատրաստ են հանրահավաքային պայքարի վերսկսմանը 2015թ. մայիսին: ԲՀԿ-ականներն իշխանափոխությունը պատրաստվում են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որի դեպքում հույս ունեն ձևավորել խորհրդարանական մեծամասնություն: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար նրանք պատրաստ են փոխզիջման գնալ իշխանության հետ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր