211652_close_icon
views-count3312 դիտում article-date 11:18 14-10-2014

Ամանորի նախաշեմին ընկույզի միջուկի գինը կհասնի կիլոգրամը 15 հազարի՞. ՀԺ

«Շուկաներում և խանութներում ընկույզը վաճառվում է անբնական բարձր գնով, և, ըստ փորձագետների, այդ գնաճը դեռ կարող է շարունակվել այն աստիճան, որ Ամանորի նախաշեմին ընկույզի միջուկի գինը հասնի կիլոգրամը 15 հազարի»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Այս ամենը պայմանավորված է Հայաստանում և ընդհանրապես աշխարհում ընկույզի ցածր բերքատվությամբ: Այսօր արդեն ընկույզի միջուկը Երևանի Փակ շուկայում վաճառվում է կիլոգրամը 9 հազար դրամով: Նման գին երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք չի արձանագրվել»: Մանրամասներ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր