25507 դիտում
12:18 14-10-2014
Առեղծվածային սպանության կասկածյալը ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց դռնփակ դատական նիստ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ուժեղացված հսկողության ներքո դատարան է բերվել 23-ամյա Տարոն Գալուստովը, ով կասկածվում է օրեր առաջ Երևանում աղմկահարույց սպանությունը կատարելու մեջ:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի:
Դատական նիստը վարում է նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, ով այս պահին մտել է խորհրդակցական սենյակ:
Ըստ ֆոտոլրագրողի՝ դատարանը հավանաբար կբավարարի քննիչի միջնորդությունը, քանի որ փաստերը զորեղ են, ինչով ապացուցվում է սպանությունը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/12/30388/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հոկտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և նույն բաժնի քննչական խումբը, ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել էին հոկտեմբերի11-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային սպանությունը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ձեռնարկված օպերատիվ և հսկայածավալ աշխատանքների արդյունքում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր բերվել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 39 շենքում հաշվառված, սակայն տևական ժամանակ քաղաքի հյուրանոցներում և վարձակալական հիմունքներով բնակվող 23-ամյա Տարոն Գալուստովը: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները նույն բաժնի քննիչների և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչների հետ այնքան ճիշտ ու հավաստի տեղեկություններ էին ձեռք բերել, որ Տ. Գալուստովը այլ ելք չունենալով՝ խոստովանել էր կատարված հանցագործությունը:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, սպանությունը տեղի էր ունեցել Քանաքեռ-Զեյթունում գտնվող Պարույր Սևակի արձանի մոտ՝ ավտոմեքենայի մեջ, որից հետո Տ. Գալուստովը իր զոհի մարմինը տեղափոխել և գցել էր Քանաքեռի Պն զորամասի հարևանությամբ անցնող գնացքի գծերի մոտ, որտեղ էլ 2-րդ ստուգողական կրակոցն էր արձակել իր զոհի վրա:
Հարուցված քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթ էր փոխանցվել Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության դրդապատճառը եղել էր 25-ից 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք ու պահանջը: Քննիչի որոշմամբ, Տ. Գալուստովը ձերբակալվել էր և գտնվում էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում:
***
12:23
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+