211652_close_icon
views-count1003 դիտում article-date 14:13 15-10-2014

Ով հարուստ է մահանում, պատվազուրկ է մահանում` կրթության երախտավորի կարգախոսը

Ամերիկյան համալսարանի նախագահն իր ղեկավարած բուհում հյուրընկալել է կրթության երախտավորների: Միհրան Աղբաբյանն ու Վարդան Գրիգորյանը ուսանողներին պատմել են իրենց անցած ճանապարհի մասին: Ճարտարագիտության դոկտոր Աղբաբյանը ուսանել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում, ղեկավարել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության ֆակուլտետը: Ծնունդով Կիպրոսից է: Նշում է, որ Հայաստանում Ամերիկյան համալսարան հիմնելու գաղափարը ծագել էր դեռ Բեյրութի Ամերիկյան համալսարանում ուսանելիս: Վարդան Գրիգորյանին անվանել են վարչապետ Սիմոն Վրացյանի աչքերը: Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետը հենց Վարդան Գրիգորյանին է օգնական ընդունում, աչքի վիրահատություն տանելուց հետո: Վարդան Գրիգորյանը գրել ու կարդացել է նրա գաղտնի նամակները: Ծնունդով Իրանի Թավրիզ քաղաքից է: Ուսանել է Լիբանանում, ավարտել Սթենֆորդի համալսարանը: Եղել է Փենսիլվանիայի համալսարանի պրոռեկտորը: Մեջբերում է իր սիրած Քարնեգիի խոսքը` նա ով հարուստ է մահանում, պատվազուրկ է մահանում: Ուրեմն երևակայությունը չի բավականացրել ներդրումներ անել իր երկրի բարօրության համար: Վարդան Գրիգորյանը հայաստանյան բուհերին ու Մատենադարանին է նվիրելու ավելի քան 10 հազար հատորից բաղկացած գրքերի իր հավաքածուն: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35276]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր