211652_close_icon
views-count10194 դիտում article-date 19:08 18-04-2017

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՄԱՐՏԻ․Հանուն հայ զինվորի ՀԿ-ի աղջիկների կարգախոսը

Հանուն հայ զինվորի հասարակական կազմակերպության անդամներն այս անգամ ՀՀ ՊՆ N զորամաս էին այցելել, ինչպես նաև նրանց ենթակայության տակ գտնվող կրակադաշտ։ Այս անգամ ոգին էլ ավել մարտական է՝ գնում են անխնա խոցելու բոլոր թիրախները։ Մարտական ոգով, երգով, պարով հասան զորամաս։ Հրամատարական կազմն ընդունեց, ներկայացրեց զորամասի անցած փառավոր անցյալն ու փայլուն ներկան։ Կարճատև շրջայց կատարեցին զորանոցով և պատրաստվեցին մեկնել զորամասի ենթակայության տակ գտնվող կրակադաշտ։ Կրկնեցին անվտանգության կանոնները և պատրաստ սպասում էին հրամանին։ Աղջիկները իրենց մարտունակությամբ չզիջեցին տղաներին, ավելին՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար Հանուն հայ զինվորի ՀԿ -ի անդամներից 4-ը պարգևատրեցին պատվոգրերով, որոնցից 3-ը աղջիկ, 1-ը՝ տղա։ Աստղիկ Մակունցը, Հասմիկ Անդրեասյանը, Հայկուհի Սարգսյանը և Գևորգ Դևրիկյանը։ Վերադարձանք, իրական կրակադաշտը թողնելով դիրքապահ տղաներին․․․ Նյութը պատրաստեց՝ Գոհար Աթաբեկյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր