824 դիտում
13:30 15-10-2014
Կստեղծվի համատեղ փորձագիտական խումբ ՄԱԿ-Հաբիթաթի հետ. ՀՀ ԱԻՆ
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության շրջանակներում ընդունեց ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի բնակարանային տնտեսության և հողերի կառավարման վարչության ղեկավար Գուլնարա Ռոլին, երկրի նկարագրի նախագծի համակարգող Սեսիլիա Բատակին, նույն վարչության խորհրդատու Լարիսա Բուրակովային, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Արամ Հարությունյանին և աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ավետյանին:
Հանդիպման ընթացքում Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում քննարկվեցին երկրի նկարագրի ուսումնասիրությունների, քաղաքների զարգացման, տարածական պլանավորման, բնակարանային քաղաքականության, էներգաարդյունավետության բարձրացման ոլորտներում իրականացվելիք աշխատանքները:
Նշված ուսումնասիրություններն արդյունավետ իրականացնելու նպատակով որոշվեց ստեղծել ազգային փորձագետների խումբ, որը կաջակցի ուսումնասիրությունների իրականացմանը: Վերջիններիս արդյունքների հիման վրա կազմվելու է զեկույց, որը կներկայացվի աշխարհի 56 երկրներին:
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
21:56 15-09-2016
Համագործակցության նոր եզրեր ՀՀ ԱԻՆ և ՄԱԿ-ի միջև. նախատեսվում է ստեղծել տեխնիկական աջակցության համատեղ խումբ
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր