211652_close_icon
views-count673 դիտում article-date 14:42 11-03-2015

Երևանում շարունակվում է ՄԱԿ-Հաբիթաթի՝ քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ղեկավար սկզբունքների աշխատաժողովը

Երևանում մեկնարկած երկօրյա աշխատաժողովի ընթացքում, որը հիմնված է ՄԱԿ-Հաբիթաթի կողմից մշակված քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ղեկավար սկզբունքների վրա, քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են քաղաքաշինության և տարածական պլանավորման նորագույն մեթոդների ներդրմանն ու բնակավայրերի կայուն զարգացմանը, որը միևնույն ժամանակ պիլոտային ծրագրով կիրառվելու է նաև Հայաստանում: Աշխատաժողովին զեկույցով հանդես են եկել ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի միջտարածաշրջանային հետազոտական առաքելության խորհրդատու պարոն Պաուլիուս Կուլիկաուսկասը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանը և այլք: Ողջունելով հյուրերին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը նշել է, որ պիլոտային ծրագիրը կբարելավի տարածական պլանավորման գործառույթների իրականացումը: Լինելով քաղաքաշինության բնագավառի կարևորագույն օրենքներից մեկը, այն առնչվում է ոչ միայն շինարարական խնդիրներին, այլև բազմաթիվ այլ գործոնների` շրջակա միջավայր, բնապահպանություն, հուշարձանների պահպանություն և այլն՝ միաժամանակ նպատակաուղղված է բնակավայրերի կայուն զարգացման խնդիրները առավել հիմնավոր լուծելուն: ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի միջտարածաշրջանային հետազոտական առաքելության խորհրդատու պարոն Պաուլիուս Կուլիկաուսկասը, նշել է, որ 2016 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ը կազմակերպելու է կայուն զարգացմանն ու բնակարանաշինությանը նվիրված միջոցառում՝ որի ընթացքում հանգամանալի կքննարկվեն քաղաքային և տարածական պլանավորման հարցերը: Ավելացնենք, որ 2016 թվականին «Հաբիթաթ III»-ի Հայաստանի ազգային զեկույցում շեշտադրվող թեմաներն առնչվում են ազգային խնդիրներին, այդ թվում` քաղաքաշինության, բնակարանաշինության, տնտեսության, բնական աղետների կանխարգելման, գյուղատնտեսության, տրանսպորտի և այլ ասպարեզներում ՀՀ ստանձնած պարտավորությունների և իրականացրած ծրագրերի հաշվետվության ներկայացմանը:

Նմանատիպ նյութեր