46161 դիտում
16:04 15-10-2014
Աղմկահարույց սպանության հեղինակը, ըստ տեղեկությունների, Հայաստանում հայտնի վիրաբուժական կենտրոններից մեկի տնօրենի որդին է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ օրերս Երևանում աղմկահարույց սպանությունը կատարած Տարոն Գալուստովը իրականում Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնի տնօրեն Արթուր Թամազյանի որդին է, ով, սակայն, հոր ազգանունը չի կրում:
Ըստ մեր տեղեկությունների՝ Տ. Գալուստովի կենսաբանական հայրը երբեք չի թողել, որ որդին սոցիալական խնդիրներ ունենա և միշտ ֆինանսապես օգնել է նրան:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը մի քանի անգամ զանգահարել է Ա. Թամազյանին, սակայն նա կամ հեռախոսին չի պատասխանում կամ անհասանելի է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի14-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր անցկացվել: Ոստիկանների ուժեղացված հսկողության ներքո դատարան էր բերվել 23-ամյա Տարոն Գալուստովը, ով կասկածվում է օրեր առաջ Երևանում [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/12/30388/]աղմկահարույց սպանությունը[/url] կատարելու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի: Դատական նիստը վարել էր նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը և դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19911 դիտում
12:54 19-01-2020
Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամյա երեխային
22178 դիտում
22:09 21-11-2014
Ըստ տեղեկությունների՝ Վրաստանում Range Rover-ով վթարի է ենթարկվել ՌԴ-ում հայտնի հայ գործարարի որդին