211652_close_icon
views-count1760 դիտում article-date 20:10 15-10-2014

Բլատերը և Պլատինին դատապարտել են Բելգրադում տեղի ունեցած միջադեպը

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին դատապարտել են Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա – Ալբանիա խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: «Ֆուտբոլը երբեք չի կարող օգտագործվել քաղաքական հղումների նպատակով: Ես խստորեն դատապարտում եմ երեկ Բելգրադում տեղի ունեցածը»,- ընդգծել է Բլատերը: Միջադեպի առնչությամբ Միշել Պլատինին ասել է հետևյալը. «Ֆուտբոլը միավորում է մարդկանց, և այս խաղը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով: Բելգրադում տեղի ունեցած անընդունելի է»:

Նմանատիպ նյութեր