211652_close_icon
views-count2528 դիտում article-date 13:30 09-12-2020

Էրդողանը դատապարտել է ՊՍԺ - «Իստանբուլ» խաղում տեղի ունեցած սկանդալային միջադեպը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի ՊՍԺ-«Իստանբուլ» խաղում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ հանդիպման 14-րդ չորրորդ մրցավարը թուրքական ակումբի մարզչական շտաբի անդամ Պիեր Վեբոյի հասցեին արտահայտություն էր արել, որը որակվել էր ռասիստական, որից հետո «Իստանբուլի» ֆուտբոլիստները՝ որպես բողոքի նշան, լքել էին խաղադաշտը և հանդիպումը չեղարկվել էր: «Խստորեն դատապարտում եմ Պիեր Վեբոյի հասցեին ռասիստական արտահայտությունները: Կարծում եմ, որ ՈւԵՖԱ-ն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի: Մենք անվերապահորեն հանդես ենք գալիս սպորտում և կյանքի բոլոր ոլորտներում ռասիզմի և խտրականության դեմ: Ո´չ ռասիզիմին», գրել է Էրդողանը: Նշենք, որ Էրդողանը համարվում է «Իստանբուլի» մոլի երկրպագու: Հավելենք, որ ՊՍԺ-«Իստանբուլ» հանդիպումն այսօր կշարունակվի 14-րդ րոպեից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր