211652_close_icon
views-count30541 դիտում article-date 09:25 16-10-2014

Ողբերգական ավտովթար Ձորաղբյուր-Զովք ճանապարհին. Mercedes-ը 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում. ամուսինները մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի աշխատակիցները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոր Նորք բաժնի թիվ 9 հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արմեն Գյուրջինյանի և ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն ժամին Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 55-ամյա Արտաշ Միլիտոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ZM 401 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ նրա համագյուղացի 50-ամյա Վարդիթեր Կարապետյանը տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ գիշերը ժամը 03:10-ի սահմաններում մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու ուղևորուհին ամուսիններ են: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր