211652_close_icon
views-count14846 դիտում article-date 10:00 16-10-2014

Ավտովթար Երևանում. «Արցախ» բանկի դիմաց բախվել են Mercedes-ն ու Opel-ը. «մեծն» ԱՊՊԱ-ն «մնացել է բորդյուրին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 5 հասցեում՝ «Արցախ» բանկի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Հրաչ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 24 MM 444 համարանիշի և 27-ամյա Հարություն Վարդապետյանի վարած Opel Astra մակնիշի 34 MP 786 համարանիշի ավտոմեքենաերը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները, սակայն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները մինչև այս պահը չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր, ինչի պատճառով էլ ՃՈ աշխատակիցները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա: Վթարի մասին տեղեկացվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին, ում կարգադրությամբ վթարի վայր են ժամանում թաղապետարանի կոմունալ ծառայությունների աշխատակիցները, որպեսզի վթարի վայրում կատարեն ճանապարհի լվացում, քանի որ վթարի հետևանքով ավտոմեքենաներից յուղի արտահոսք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով MERCEDES-BENZ մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 5.000.000 ՀՀ դրամ, իսկ OPEL մակնիշի մեքենայինը՝ 300.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 175.000 ՀՀ դրամ, իսկ OPEL մակնիշի մեքենայինը` 34.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր