4798 դիտում
12:43 16-10-2014
Սյունիքի մարզում 90-ամյա ծերունին, վարելով մոտոցիկլը, վթարի է ենթարկվել ու տեղում մահացել
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 15-ին Վանեք գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով:
Ժամը 05:00-09:30-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի Սպենդիարյան փողոցում հաշվառված, սակայն Վանեք գյուղում բնակվող 90-ամյա Միշա Վարդանյանը, վարելով «Դնեպր» մակնիշի կցասայլակով մոտոցիկլը, «Հունոտ» կոչվող ճանապարհով երթևեկելիս ճանապարհի վերելքը ցեխապատ լինելու պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով Մ. Վարդանյանը տեղում մահացել է:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ հնարավոր է, որ նա հանկարծամահ է եղել մոտոցիկլը վարելու ընթացքում:
Նմանատիպ նյութեր
19879 դիտում
18:38 28-02-2015
Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում. 71-ամյա ծերունին տեղում մահացել է