211652_close_icon
views-count13015 դիտում article-date 15:34 17-10-2014

Փաստաթղթերի կեղծման մեջ կասկածվում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի մի քանի աշխատակիցներ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարի 6-ին Փարիզի օդանավակայանում կեղծ ռումինական անձնագրով ձերբակալվել է Երևանից Փարիզ մեկնած Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Ֆադիհ Ամիլ Խավամը: Պարզվել է, որ անձնագրում բացակայել են Հայաստան մուտք ու ելք կատարելու դրոշմակնիքները: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացու անձնագիր, որում առկա են եղել Հայաստան մուտք գործելու և Հայաստանից ելքը վկայող «Զվարթնոց ՍՎԲ» դրոշմակնիքները: ԱԱԾ քննչական վարչության աշխատակիցները պարզել են, որ այդ ամենը նրան օժանդակել է Հայաստանում ժամանակավորապես բնակվող Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Խաչատուր Կիրակոսյանը, ով իր գործողությունները Երևանում կատարել է «Մեգա Տուր» տուրիստական գործակալության տնօրեն Արա Մանուկյանի, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային վերահսկողության բաժնի հսկիչ Արտյուշա Համբարյանի հետ: Պարզվել է նաև, որ փաստաթղթերի ձևակերպումը կատարել է նույն օդնավակայանի սահմանային վերահսկողության բաժնի հսկիչ Էմմա Ավակովան: Ձեռք բերված նյութերով ճշտվել է նաև, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Սիրելլ Իսային այս տարվա հունվարի 7-ին Կառոլին Խաչադորյանի կենսորոշիչ տվյալներով Շվեդիայի Թագավորության քաղաքացու կեղծ անձնագրով Հայաստանից մեկնելու գործընթացին օժանդակել է նաև Խաչիկ Կիրակոսյանը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձում է պարզել, թե նշված անձանցից ում ինչ մեղադրանք է առաջադրվել և արդյո՞ք կան ձերբակալվածներ և կասկածյալներ:

Նմանատիպ նյութեր