6127 դիտում
16:01 17-10-2014
Երևանում կին վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը. նա և իր ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Լուսինե Բալասյանը, վարելով Opel մակնիշի 27 ՕՍ 958 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի փողոցում՝ Հայորդաց Տան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորուհի՝ 26-ամյա Նառա Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհաին ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորւթյամբ: Վերջինիս կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նախնական տվյալներով OPEL մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 700.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 27.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+