211652_close_icon
views-count1584 դիտում article-date 21:16 17-10-2014

Մարկո Ռոյսը մտադիր չէ հեռանալ «Բորուսիա»-ից

Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մտադիր չէ հեռանալ իր ներկայիս ակումբից: «Ինձ համար արդեն սովորոկան են դարձել իմ տեղափոխության հետ կապված ասեկոսները: Իմ բոլոր մտքերը կապված են «Բորուսիա»-ի հետ: Ներկայումս ես կենտրոնացած եմ, որպեսզի կարողանամ դուրս գալ նախկին խաղամակարդակ: Գիտեմ, որ ինձանով հետաքրքրված են մի շարք ակումբներ, բայց ես մտադիր չեմ հեռանալ այստեղից: Հիմա ես ցանկանում եմ միայն ֆուտբոլ խաղալ»,- Ռոյսի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Նմանատիպ նյութեր