211652_close_icon
views-count1697 դիտում article-date 17:53 17-10-2014

Հայաստանի Մ-17 հավաքականը հերթական պարտությունը կրեց

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը շարունակում է իր անփառունակ ելույթները 2015 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի մրցաշարում: Արամ Դանիելյանի սաները երկրորդ խաղում 0:2 հաշվով զիջեցին Իսլանդիայի իրենց հասկակիցներին և զրկվեցին խմբից դուրս գալու հնարավորությունից: Հիշեցնենք, որ նախորդ խաղում հայ պատանիները 0:3 հաշվով պարտվել էին Իտալիայի հավաքականին: Մյուս խաղը Հայաստանի Մ-17 հավաքականը կացնակցնի Մոլդովայի ընտրանու հետ, որը կկայանա հոկտեմբերի 20-ին: Երրորդ խմբում հաղթող ճանաչվեց Իտալիայի Մ-17 հավաքականը, որ երկու խաղից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 0 միավորով խմբի հետնապահն է:

Նմանատիպ նյութեր