211652_close_icon
views-count2776 դիտում article-date 17:54 20-10-2014

Հայաստանի Մ-17 հավաքականը հերթական խայտառակ պարտությունը կրեց

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անփառունակ կերպով ավարտեց իր ելույթները 2015 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի մրցաշարում: Արամ Դանիելյանի սաները երրորդ խաղում 0:4 հաշվով զիջեցին Մոլդովայի իրենց հասկակիցներին և գլխիկոր լքեցին մրցաշարը: Հիշեցնենք, որ նախորդ երկու խաղում հայ պատանիները կրկին խոշոր հաշիվներով պարտվել էին իրենց մրցակիցներին: Առաջին տուրում 0:3 հաշվով պարտվել էին Իտալիայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում 0:2 հաշվով զիջել էին իսլանդացիներին: Փաստորեն, Հայաստանի պատանեկան հավաքականը երեք խաղում չխփեց ոչ մի գոլ, իսկ սեփական դարպասը բաց թողեց 9 գոլ: 3-րդ խմբից պայքարը շարունակելու իրավունք ստացան Իտալիայի և Իսլանդիայի պատանեկան հավաքականները:

Նմանատիպ նյութեր