1268 դիտում
14:40 18-10-2014
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Ս. Մարկոս, Ս. Ղուկաս և Ս. Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը
Ս. Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունական է, այն եբրայերեն Ղևի անունն է, որ նշանակում է Աստվածատուր: Ս. Մատթեոսը նախկինում Կափառնա քաղաքում մաքսավոր էր եղել: Անսալով Տիրոջ ձայնին` նա վաճառել էր իր ունեցվածքը, բաժանել այն աղքատներին` դարձել Քրիստոսի հետևորդներից: Նա Աստծո խոսքն է քարոզել Պարթևաստանում և Պաղեստինում:
Ս. Մարկոս Ավետարանիչը Բառնաբայի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունը, Երուսաղեմում առաքյալների աղոթավայրն էր: Կարծում են, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքն է կատարել, իսկ Հոգեգալստին` քրիստոնեական եկեղեցին է հիմնադրվել: Նա եղել է Ս. Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Ս. Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Ս. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքը քարոզել է Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Ս. Մարկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրն է:
Ս. Ղուկաս Ավետարանիչը երրորդ ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության, եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Ս. Պողոս առաքյալի վկայության համաձայն, մասնագիտությամբ եղել է բժիշկ: Լսելով Քրիստոսի քարոզների մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Աստծո խոսքն է տարածել Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է «Գործք Առաքելոց»-ը: Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբայում:
Ս. Հովհաննես առաքյալը չորրորդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:
Նմանատիպ նյութեր
925 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
18449 դիտում
22:32 15-09-2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3469 դիտում
11:43 29-05-2014
Ջանգյուլում. Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
Այս բաժնից
922 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է