211652_close_icon

Հասկանում եմ՝ Մելիք Ֆրանգյուլի «համբավն» իրենց հանգիստ չի տալիս, թող մեզնից վազն անցնեն. Մամիջանյանը՝ Ալեքսանյանի հայտարարության մասին

views-count1417 դիտում article-date 11:49 23-04-2025
Հայաստանում ՔՊ-ի կողմից ստի տարածումն աներևակայելի մասշտաբների է հասնում: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ԱԺ ամբիոնից ցույց տված տեսանյութին, ըստ որի, իբրև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ այն ժամանակվա դեռևս փոխնագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազանգի ժամանակ ասել է՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Դեռևս 2010 թվականին հրապարակված այդ տեսանյութի վերաբերյալ, նախագահ Սարգսյանի մամլո խոսնակը տարածել է հերքում, որ ունի մի քանի կարևոր կետ։ Նման բան երբևէ չի եղել որևէ հեռախոսազրույցի ժամանակ, հայկական կողմն իր համաձայնությունն է տվել ԱՄՆ-ին, ամերիկյան կողմին հրապարակել, գաղտնազերծել խոսակցության սղագրությունը, ինչին ի պատասխան այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպանատունը Երևանում հերքում է տարածել, որ երբևէ նախագահի և փոխնախագահի երկու խոսակցությունների ընթացքում նման կետ չի քննարկվել, նման հորդոր նախագահ Սարգսյանը երբեք չի հնչեցրել և բոլոր հեռախոսային խոսակցությունների ժամանակ կոչ է արել իր գործընկերներին ճանաչել Ցեղասպանությունը»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ այդ բոլոր տվյալները զետեղված են իր ֆեյսբուքյան էջում: «Ինչ վերաբերվում է այդ սուտը տարածողին, ես հասկանում եմ, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի դավաճանի և ուրացողի պիտակը, որն իրենց անվան հոմանիշն է դարձել, փորձեն փակցնել այլոց վրա, բայց թող մեզնից վազն անցնեն, դա որևէ պարագայում չի հաջողվի, ես հասկանում եմ, որ Մելիք Ֆրանգյուլի «համբավը» իրենց հանգիստ չի տալիս, բայց դա իրենք արդեն վաստակել են, թող առանձնապես չանհանգստանան»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր