211652_close_icon
views-count2616 դիտում article-date 21:14 18-10-2014

Տիչինա փողոցի տների հիմքերն անձրևներից գոյացած կեղտաջրերի պատճառով քայքայվել են. տեսանյութ

Սա ֆանտաստիկ ֆիլմից դրվագ չէ, ոչ էլ ֆոտոմոնտաժ: Այս կադրերը արվել են անձրևից հետո: Մինչև ծնկները հասնող կեղտաջուրն ու ջրի տակ մնացած իրերը արդեն սովորոկան են դարձել Տիչինայի փողոցի տների բնակիչների համար: Հեղեղատար առուն անցնում է բակերով, ռելիեֆի թեքության պատճառով լցվում տները` քայքայելով հիմքերը: Խոնավությունից ճաքճքել են պատերը, նույնիսկ պատուհանները չեն բացվում: Տուն մտնելիս կարելի է զգալ խոնավության հոտը: Տանտիրոջ խոսքով` կադաստրի պետական կոմիտեն այս բնակարանը երրորդ կարգի վթարային է համարել: Մի կողմից անձրևներն են պատուհաս դարձել, մյուս կողմից էլ խմելու ջրի խողովակները: Բնակիչներից ոմանք ինքնուրույն նորոգել են ջրահեռացման համակարգը ու առվի երկայնքով կառուցել բետոնե արգելապատնեշ: Սակայն խնդիրն այսքանով չի լուծվում: Ասում են` ամեն օր հետևում են եղանակի տեսությանը` հույսով, որ անձրև չի գա: Խնդրի լուծման համար պատկան դռներ հաճախ են թակել: Պատասխանը մեկն է` հնարավորություն չկա: Այս փողոցում ջրահեռացման համակարգ չկա դեռ խորհրդային տարիներից: Քաղաքապետարանն Արմնյուզի հետ զրույցում ասաց, որ նոր ջրատար կառուցելը մեծ գումարների հետ է կապված: Բայց խնդրին լուծում տալու համար մոտ օրերս ջրմուղի հետ կայցելեն թաղամաս, կուսումնասիրեն տեղանքը ու քայլեր կձեռնարկեն: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35489]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր