79693 դիտում
21:37 11-09-2023
Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 20-ից ավելի նոր կառուցվող տների սեփականատերեր տան հիմքը չգցած, հայտնվել են կեղտաջրերի մեջ. կա համաճարակի վտանգ. հետո էլ ասում են՝ գյուղը զարգացրեք.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Մրգաշեն վարչական շրջանում բնակիչները չգիտեն, թե էլ որ կառույցին դիմեն, որպեսզի իրենց հարցին ստանան հստակ պատասխանան:
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղում 20-ից ավելի նոր տներ կառուցող քաղաքացիերը ասում էին. «Էն, որ ասում են հայ տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի և զավակ ունենա, հիմա մենք հենց էդ նկատի ունենալով որոշել ենք այս գյուղում մեր տները կառուցել: Դիմել ենք պատկան մարմիններին, օրինական հողահատկացումները կատարվել են, բոլորի համար կատարվել են վճարումներ ու հիմա հայտնվել ենք «կոտրած տաշտակի» առաջ: Չենք կարողանում տան ֆունդամենտը գցենք: Մի մասը գցել ենք, բայց հետո տեսել ենք, որ ինչ ջուր է լցվում տարածքներում ու ֆունդամենտի տակ: Պարզել ենք, որ ոռոգման ու կեղտաջրերն են, որոնք խառնվել են իրար ու հազարավոր հեկտարներ ողողվել են այդ կեղտաջրով:
Բազմաթիվ անգամ դիմել ենք Ջրային պետական կոմիտե, սակայն արժանացել ենք արհամարանքի: Ասում են՝ մենք կապ չունենք, բայց մենք վստահ ենք և ճշտել ենք, որ հենց իրենք են, որ պետք է խնդիրը լուծեն: Ով է տեսել նման արհամարհական վերաբերմունք: Ասում են գյուղը զարգացրեք, որ հայրենիքը զարգանա, հիմա մենք բոլորով լծվել ենք այդ գործին, բայց ո՛չ Կոտայքի մարզպետարանը, ո՛չ Նոր Հաճնի քաղաքապետարանը, ո՛չ գյուղապետերանը կամ չեն ցանկանում, կամ չեն կարողանում Ջրային կոմիտեի վրա ազդել, որպեսզի ինքը խնդիրը լուծի: Ամոթ է, գոնե մի քիչ մարդ եղեք: Մենք ձեզանից շատ բան չենք ուզում, մեր խնդրանքն է, որպեսզի մոտ 520 մ երկարությամբ ջրախողովակներ տեղադրեք ու խնդիրը ամբողջությամբ լուծվի:
Մի քանի անգամ մենք մեր ուժերով ենք մաքրել, մի անգամ էլ եթե չենք սխալվում, Նոր Հաճնի քաղաքապետարանն ու գյուղապետարանը, բայց դա «մարդու մատից յարա չի հանի»: Պետք է կապիտալ փոխվի»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ բնակիչների հետ հանդիպման էր ժամանել Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը, ով ասում էր, որ խնդրին ծանոթ է սակայն այդ ամենը մեծ գումարների հետ է կապված, իսկ գյուղապետարանն ու քաղաքապետարանը այդքան միջոցներ չունեն, սակայն խոստացավ, որ առաջիկայում խնդիրը հերթական անգամ կներկայացնի Կոտայքի մարզպետարան, որ նրանք էլ դիմեն Կառավարությանը:
Եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, ապա տարածքում տիրելու է ոչ միայն գարշահոտություն, այլ նաև կբռնկվի համաճարակ, իսկ հետո պատկան մարմինները պետք է մտածեն, թե ինչ անեն դրա դեմն առնելու համար, այն դեպքում, որ եթե մի քիչ սրտացավ մոտենան խնդրին, ապա բանը դրան չի հասնի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2616 դիտում
21:14 18-10-2014
Տիչինա փողոցի տների հիմքերն անձրևներից գոյացած կեղտաջրերի պատճառով քայքայվել են. տեսանյութ
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)