Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատկանող Կուզյա անունով վագրը, որին ՌԴ նախագահն անձամբ էր բաց թողել վերջերս, կարող է ձմեռն անցկացնել Չինաստանում: Այս մասին հաղորդել է չինական «Սինհուա» գործակալությունը:
Պարզվել է, որ ռուս մասնագետներն իրենց չինացի գործընկերներին խնդրել են Կուզյային չկերակրել թռչուններով, որպեսզի պահպանվի նրա՝ բնական պայմաններում գոյատևելու ունակությունը:
Պուտինը Կուզյային ազատ էր արձակել այս տարևվա մայիսին իր 3 ձագերի հետ, որոնց Ամուրի մարզում մինչ այդ վարժեցրել էին վայրի բնությանը: Իսկ այս տարվա հոկտեմբերի սկզբին Կուզյան փախել էր դեպի Չինաստան: