4358 դիտում
20:13 18-10-2014
Տավուշի մարզում 28-ամյա վարորդը Միցուբիշիով բախվել է 21-ամյա վարորդի ՈՒԱԶ-ին. կան վիրավորներ
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Թեղուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Սեւակ Թամրազյանը Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 104 կմ հատվածում իր վարած Միցուբիշի-Պաջերո ԻՕ մակնիշի 57 PP 700 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Աչաջուր գյուղի բնակիչ, 21-ամյա Նվեր Աղբալյանի վարած ՈՒԱԶ մակնիշի 16 ՕՍ 688 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Ս. Թամրազյանը աջ սրունք-թաթային հոդի ներսային մասի արյունահոսող պատռված վերք, Ն. Աղբալյանը՝ աջ ծնկան հոդի եւ գլխի պատռված արյունահոսող վերքեր, իսկ ՈՒԱԶ-ի ուղեւոր, Աչաջուր գյուղի բնակիչ, 52-ամյա Վանիկ Աղբալյանը՝ աջ քունքային շրջանի պատռված, արյունահոսող վերք ախտորոշմամբ տեղափոխվելլ են Դիլիջանի հիվանդանոց: