211652_close_icon
views-count13378 դիտում article-date 11:14 19-10-2014

Երևանում Volkswagen-ը բախվել է Land Cruiser-ին, իսկ վերջինս էլ` Toyota Camry-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` հոկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչ, 21-ամյա Սերգեյ Պողոսյանը Լենինգրադյան և Մ. Մեծարենցի փողոցների խաչմերուկում իր վարած Volkswagen Vento մակնիշի 09 UO 829 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 30-ամյա Արամ Հարությունյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 06 PO 006 համարանիշի ավտոմեքենային : Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota Land Cruiser-ն իր հերթին բախվել է Երևանի բնակիչ, 25-ամյա Աննա Մարտիրոսյանի վարած Toyota Camry մակնիշի 70 VS101 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևաքով Volkswagen–ի վարորդ Ս. Պողոսյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն իսկ Toyota Camry –ի ուղևոր` 13-ամյա Գոռ Սարգսյանը` Արմենիա բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր