211652_close_icon
views-count947 դիտում article-date 12:54 20-10-2014

Ոստիկանները հայտնաբերեցին Իրանի քաղաքացուհու «Նոութբուքը» և պայուսակը գողացողին

Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից ԻԻՀ քաղաքացի Մարիամ Ս.-ի «Նոութբուքը» և պայուսակը գողանալու մասին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում՝ Խորենացու փողոցում գործող առևտրի կենտրոնի մոտից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Վահան Հ.-ն, որը խոստովանել է կատարածն ու ներկայացրել գողացած «Նոութբուք» համակարգիչը: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր