211652_close_icon
views-count1131 դիտում article-date 13:43 17-02-2015

Տարեց կնոջ պայուսակը գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վահան Հ.-ին և հրավիրել 1936 թ. ծնված Հասմիկ Խ.-ին: Պարզվել է, որ Վահան Հ.-ն փետրվարի 14-ին Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտ գողացել է Հասմիկ Խ.-ի պայուսակը, որի մեջ եղել է գումար և բջջային հեռախոս: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր