1267 դիտում
12:10 21-10-2014
Տավուշցիները բանջարեղեն կաճեցնեն թայվանական տեխնոլոգիաներով
Տավուշի մարզի 15 գյուղեր մշակաբույսերն այսուհետ կաճեցնեն նոր՝ թայվանական սերմերով ու տեխնոլոգիաներով: Արդյունքում կբարձրանա բերքատվությունն ու կընդլայնվեն ապրանքային բերքի ծավալները: ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Սուրբ Հեղինե» բարեգործական ՀԿ-ն հուլիս-նոյեմբեր ամիսներին Տավուշի մարզի 15 գյուղերում «Կլիմայի փոփոխության պայմաններում` բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառումը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացման խթան, գյուղաբնակ բնակչության եւ երիտասարդների ներգրավմամբ» խորագրով ծրագրի շրջանականերում անցկացնում է տեղեկատվական սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում գյուղաբնակ ֆերմերներին ներկայացվում են թայվանական տեխնոլոգիաները, տրամադրվում Թայվանից բերված եւ թայվանական տեխնոլոգիաներով ստացված տեղական սերմեր: «Սուրբ Հեղինե» ԲՀԿ-ի գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի պատասխանատու Կարինե Սառիկյանի տեղեկացմամբ՝ թայվանական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս նոր մոտեցում ցուցաբերել բանջարեղենի աճեցման ավանդական մեթոդներին եւ ստանալ ավելի բարձրորակ ու ապրանքային բերք, բարձրացնել տվյալ տնտեսության եկամտաբերությունը: Այս առումով կարեւոր դերակատարություն կարող է ունենալ տարբեր տեսակի տնկիների արտադրամասի հիմնումը: Կարինե Սառիկյանը շեշտեց. «Գրեթե բոլոր մարզերում տնկիների մեծ պահանջարկ կա, քանի որ դրանք բավականին թանկ են վաճառվում: Եթե կարողանանք նման արտադրամաս ստեղծել եւ օգտագործել թայվանական տեխնոլոգիաները, գոնե երկու-երեք գյուղի կարիքներ կարող են բավարարվել»:
Ֆերմերները թայվանական սերմերը կփորձարկեն գարնանը: Տավուշի Սեւ քար գյուղի ֆերմերներին եւս տրամադրվեցին թայվանական սերմեր ու ծանոթացրին նորագույն տեխնոլոգիաներին: Գյուղի ֆերմերԳրիշա Փաշինյանն ասաց, որ նշված տեխնոլոգիաների որոշ մասն իրենք այսպես թե այնպես կիրառում էին, սակայն նոր տեխնոլոգիաները ինչ-որ առումով կհեշտացնեն գյուղացու գործը: Սեւքարցի ֆերմերը խոսեց նաեւ գյուղացու հոգսերից.առանձնացրեց ոռոգման խնդիրը, գյուղատնտեսական տեխնիկայի պակասը եւ որպես օրինակ նշեց. «Հունձը կատարելու լավագույն ժամանակահատվածը սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ն է, բայց քանի որ բավարար թվով գյուղտեխնիկա չունենք, գյուղացիներից շատերը չեն
հասցնում ժամանակին այդ գործն անել»:
Սեւ քար գյուղի գյուղապետ Թորոս Թելոյանը, կարեւորելով ծրագրի իրականացումը, նկատեց. «Այս տեխնոլոգիաները մեր գյուղի ֆերմերներն անպայման կկիրառեն: Մինչ այժմ կար տեղեկատվության պակաս: Նման ծրագրերն իրենց դրական արդյունքը կտան` թե կապված տեղեկատվության տարածման, թե նոր սերմերի եւ տեխնիկայի ներմուծման հետ: Արդյունքում կկրճատվի գյուղացու աշխատանքը»: Ըստ գյուղապետի` 2500 բնակիչ ունեցող գյուղի խնդիրները բազմաթիվ են, սակայն հրատապ է ոռոգման եւ խմելու ջրի խնդիրը. «Ունենք ներքին
ջրային ցանցի կառուցման, գյուղամիջյան ճանապարհների խնդիր, բայց հատկապես կարեւոր են խմելու եւ ոռոգման ջրի հարցերը. մեծ հողատարածություններ ունենք, որոնք չեն մշակվում զուտ ոռոգման միջոցների բացակայության պատճառով: Ինչ վերաբերում է տեխնիկայի տրամադրմանը, ապա այս հարցում կա առաջընթաց, արոտների զարգացման ծրագրով գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա»:
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
18:15 24-02-2015
Մարսագնացներում բանջարեղեն կաճեցնեն. NASA
1845 դիտում
19:51 14-02-2015
ԱՄՆ-ում կաճեցնեն գենետիկորեն ձևափոխված խնձոր
1432 դիտում
17:52 16-12-2014
Գյուղաբնակ ֆերմերներին ծանոթացնում են թայվանական տեխնոլոգիաներին
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր