211652_close_icon
views-count1848 դիտում article-date 19:51 14-02-2015

ԱՄՆ-ում կաճեցնեն գենետիկորեն ձևափոխված խնձոր

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է այն փաստը, որ երկրի տարածքում կաճեցվի գենետիկորեն ձևափոխված խնձոր: Նման խնձորներն ըստ էության քերծվածքից կամ կտրելուց ոչ մի դեպքում չեն սևանա: Նման տեսակի խնձորների աճեցմամբ կզբաղվի Okanagan Specialty Fruits կանադական ընկերությունը: Բոլոր նրանք, ովքեր դեմ են գենետիկորեն ձևափոխված սննդին վստահեցնում են, որ այդպիսով դա բացասաբար կազդի խնձորների որակի՝ համի, սննդարար և օգտակար հատկությունների վրա: Իսկ կանադացի մասնագետները պետք է փորձեն համոզել ամերիկացի գյուղատնտեսական մթերք արտադրողներին, որ նոր տեսակի մրգերը երկրում պահանջարկ կունենան: Նշենք, որ նման տեսակի արտադրանքը չի արտահանվի այն երկրներ, ուր չեն թույլատրվում կամ վստահություն չեն ներշնչում գենետիկորեն ձևափոխված մթերքները: Իսկ ԱՄՆ-ում նման արգելքներ չկան, ավելին՝ վերջերս գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է ձևափոխված կարտոֆիլի արտադրությունը:

Նմանատիպ նյութեր