1115 դիտում
11:27 21-10-2014
Ի՞նչ ակնկալել ԵԱՏՄ-ից. տեսանյութ
Ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ հոսք: ԵԱՏՄ անդամ երկրները, ըստ պայմանագրի, պետք է համաձայնեցված քաղաքականություն իրականացնեն գյուղատնտեսության եւ տրանսպորտի բնագավառներում: ԱՊՀ երկրների համախառն ներքին արդյունաբերության 85 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Վաշինգթոնում Ջոն Հոփքինսի համալսարանին կից Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատող դոկտոր Ջոն Դեյլին հրապարակած իր հոդվածում նշում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցությունը դրական է լինելու:
Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առևտրի ընդհանուր ցուցանիշն ընթացիկ տարվա ութ ամիսներին կազմել է ավելի քան 839 միլիոն դոլար: Այն Հայաստանի արտաքին առևտրի 23 տոկոսն է: Հայաստանից Բելառուս արտահանման ցուցանիշի հիմնական մասն ապահովել է էթիլային սպիրտը: Բելառուսից ներմուծվել են անվադողեր, տրակտորներ, ինչպես նաև դեղամիջոց և կաթ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35573]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1492 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
751 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը