211652_close_icon
views-count4255 դիտում article-date 09:57 22-10-2014

Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի եղբայրն աշխատանքի է անցել ԱԺ-ում. Ժողովուրդ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եղբայրը` Արմեն Սարգսյանը, նշանակվել է ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության ավտոտրանսպորտային բաժնի ղեկավար: «Մեր տեղեկություններով` Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է մոտ մեկ ամիս առաջ: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու ընկերն է: Բացի այդ` խորհրդարանում շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ նախագահի մոտ արդեն տևական ժամանակ է, քննարկվում է նաև Լևոն Սարգսյանին խորհրդարանում աշխատանքի «տեղավորելու» հարցը: Տարբերակներից մեկով՝ նախկին պատգամավորը հնարավոր է նշանակվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խորհրդական»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր